Տանը մնա և վայելիր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի կատարումները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

համասյան

«Պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ ընդհատենք։ Կառավարության էջն ինքնամեկուսացած և մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։ Շաբաթական երկու օր Ձեզ համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից»։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«#ՏանըՄնա և վայելի՛ր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի կատարումները»,- ասված է հայտարարության մեջ։