Որքան հետևենք արտակարգ դրության ռեժիմի կանոններին, այնքան շուտ կվերադառնանք բնականոն կյանք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

թունյան

«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի ուրախալի տվյալ է հրապարակել։ Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը՝ (temporal reproduction number)` Rt-ն, մարտի 25-ից մեկ շաբաթ առաջ գնահատված մոտ 2 արժեքից հաջողվել է նվազեցնել մինչև 1.4-ի»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Rt գործակիցը ցույց է տալիս, թե 1 վարակված անձը պոտենցիալ քանի հոգու կարող է վարակել:
Այժմ նպատակը Rt-ն հնարավորինս նվազեցնելն է, որ այն 1-ից ցածր արժեք ունենա։

Սա կնշանակի, որ կորոնավիրուսային վարակի տարածումը կառավարելի է, իսկ առողջապահական համակարգը կկարողանա արդյունավետ սպասարկել հնարավոր ծանր դեպքերը: Այս ամենի արդյունքում հնարավոր կլինի հետզհետե թեթևացնել սահմանափակումները ու աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքի:

Իսկ դրա արագությունը մեր վարքագծից է կախված։ Որքան կարգապահ լինենք, հետևենք արտակարգ դրության ռեժիմի կանոններին, այնքան շուտ դա տեղի կունենա»,- ասված է գրառման մեջ։

#ՄնաՏանը»։