ԱՄՆ ՄԶԳ-ն 300 համակարգիչ կառաքի ԱԻՆ՝ ի աջակցություն նախարարության աշխատանքին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

ԱԻՆ

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ Կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին գրված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում:

«Ի պատասխան Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն արագացրեց 48 համակարգչի առաքումը ՀՀ Արտակարագ իրավիճակների նախարարություն, որպեսզի Փրկարար ծառայությունը հնարավորություն ունենա առավել արդյունավետորեն համակարգել Կորոնավիրուսի (COVID-19) տարածման դեմ տարվող աշխատանքը։

Առաջիկա շաբաթների ընթացքում սպասվում է ընդհանուր 300 համակարգչի առաքում՝ որպես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցություն նախարարությանը՝ համավարակի դեմ տարվող գործողություններում»,- ասված է հայտարարության մեջ։