Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ծաղկազարդի տոնին նվիրված սուրբ պատարագը մատուցել է դատարկ եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ծաղկազարդի տոնին նվիրված սուրբ պատարագ է մատուցել դատարկ եկեղեցում: Այս տարի Հռոմի պապը ելույթ է ունեցել մի քանի քահանաների մասնակցությամբ եկեղեցու ներսում՝ առանց հազարավոր զբոսաշրջիկների: Այդ մասին գրում են միջազգային ԶՄ-ները:

Սրբազան քահանայապետը պատարագի ժամանակ դիմել է երիտասարդներին՝ հորդորելով նրանց չվախենալ իրենց կյանքի համար և պայքարել առաջին գծում՝ հանուն ուրիշների: 

«Նայեք իրական հերոսներին, որոնք լույս են սփռում այս օրերին. նրանք հայտնիներ, հարուստներ և հաջողակ մարդիկ չեն, սակայն նրանք այնպիսին են, որ իրենց զոհում են ուրիշներին ծառայելու համար:

Մի՛ վախեցեք ձեր կյանքն առաջնագծում դնելու, ձեր կյանքը Աստծուն և ուրիշներին նվիրաբերելու համար, դուք վարձահատույց կլինեք»,- ասել է Հռոմի պապը:

լույս