Մեկուսացումը բնականոն ռեժիմին վերադառնալու լավագույն միջոցն է․ Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News       

ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Շարունակում ենք պահել մեկուսացման խիստ ռեժիմը, դա շատ կարևոր է համավարակի հաղթահարման ճանապարհին: Այգի կհասցնենք դուրս գալ, բակում կհասցնենք զբոսնել, բնության գրկում խնջույքներ կհասցնենք կազմակերպել: Հիմա մեկուսացումը բնականոն ռեժիմին վերադառնալու լավագույն միջոցն է:

Հետևե՛ք Պարետատան ու Առողջապահության նախարարության ցուցումներին, որ կարողանանք ապահովել դրական դինամիկան»: