COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 1,3 միլիոնի. մահերի թվով առաջին տեղում Իտալիան է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

կոր

Ժամը 11:30-ի դրությամբ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1,274,589-ի: «Worldometers»-ի տվյալների համաձայն՝ մահացածների թիվը գրեթե 69,488 է, ապաքինվել է 264,840 մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում է շարունակում մնալ ԱՄՆ-ն՝ 336,830 հաստատված դեպք, որից 9,618-ը մահացել է:

Երկրորդ տեղում Իսպանիան է. հաստատված դեպքերի թիվը 131,646 մարդ,մահերի ընդհանուր թիվը՝ 12,641 մարդ:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 128,948 է, մահացել է 15,887 մարդ: Մահերի թվով աշխարհում առաջինը Իտաիան է:

Գերմանիան չորրորդ տեղում է. երկրում վարակված է 100,123 մարդ: Մահերի թիվը կազմում է 1 584: Մահերի թիվը, նախորդ պետությունների համեմատ քիչ է, կա 1,584 դեպք:

Հաջորդը Ֆրանսիան է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 92,839 է, մահացել է 8,078 մարդ:

Կորոնավիրուսի էպիկենտրոնում՝ Չինաստանում, վերջին օրերին դեպքրի կտրուկ նվազում է նկատվում. երկրում վարակվածների ընդհանուր թիվը  81,708 է, որից 77,078-ը ապաքինվել է, 3,331-ը՝ մահացել: Այսօր նոր դեպքերը 39-ն են, որից 38-ը՝ արտերկրից եկածներն են։ Բուժում է ստանում մոտ 1500 մարդ:

Չինաստանին հաջորդում է մեր հարևան Իրանը հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 58 հազար 226 է: Մահացածների ընդհանուր թիվը՝ 3,603:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 174 է, Ռուսաստանում՝ 5389, Թուրքիայում՝ 27,069, Ադրբեջանում՝ 584:

Ըստ ԱՀԿ-ի՝ վարակ տարածվել է 204 երկրում։