Գերմանիայում վարակվածների նոր դեպքերը նվազել են, մահերինը՝ աճել. The Guardian

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

գերմանիա

Արդեն 4 օր է, ինչ Գերմանիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել: Անցած քսանչորս ժամում երկրում հաստատվել է 3677 դեպք, մինչդեռ կիրակի գրանցվել էր վարակման 5936 նոր դեպք: Այդ մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով Ռոբերտ Կոխի անվան վարակիչ հիվանդությունների ինստիտուտի հրապարակումներին:

Ի տարբերություն վարավածների թվի՝ զոհերի թիվը աճել է 92-ով:

Նշենք, որ Գերմանիան աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով 4-րդ հորիզոնականում է. երկրում գրանցվել է վարակման 100,123 դեպք, որից 1,584-ը՝ մահվան ելքով: