ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Պոլսահայ գրող և հրատարակիչ Մասիս Քյուրքչյուգիլը և նրա կինը՝ Ինջի Քյուրքչյուգիլը, կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով տեղափոխվել են հիվանդանոց։ Այդ մասին «Twitter»-ի միջոցով տեղեկացրել է ընտանիքի մտերիմ Քեմալ Քոչաքը, գրում է ermenihaber.am-ը:
«Սիրելի՛ ընկերներ, իմ ավագ ընկեր Մասիսը և իր տիկինը կորոնավիրուսի կասկածանքով գտնվում են Թաքսիմի հետազոտական հիվանդանոցի շտապօգնության բաժնում», - նշել է նա։
Մասիս Քյուրքչյուգիլը ծնվել է 1947թ․ Ստամբուլում։ Ուսանել է Ֆերիքյոյի հայկական միջնակարգ դպրոցում։ Նա հիմնել է «Köz» հրատարակչությունը, «Sürekli Devrim» ամսագիրը, ղեկավարել է «Yurt» հանրագիտարանի պատմական բաժինը։
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Քյուրքչյուգիլը «Միացյալ սոցիալիստական» կուսակցության (BSP), այնուհետև՝ «Ազատություն և համերաշխություն» կուսակցության (ÖDP) հիմնադիրն է։ Ի դեպ, ÖDP-ն Թուրքիայում գործող այն եզակի քաղաքական կուսակցություններից է, որy ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և համապատասխան կոչ արել երկրի իշխանություններին։ Քուրքչյուգիլը ղեկավարում է նաև «Yazın» հրատարակչությունը և հրատարակում է «Yeniyol» ամսագիրը։