Վահագն Վերմիշյանի կալանավորման ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News 

հասարակական

Քաղաքաշինության կոմիտեի նախկին  նախագահ Վահագն Վերմիշյանը կմնա կալանավորված:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ նրա պաշտպան Մուշեղ Առաքելյանը տեղեկացրեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, օրերս որոշում է կայացրել երկարաձգել Վերմիշյանի կալանավորման ժամկետը՝ այդպիսով բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը:

Դատարանի այս որոշման դեմ պաշտպանն արդեն վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը դեռեւս չի քննվել: Հայտնի չէ նաեւ, թե ում է մակագրվել այն:

Վահագն Վերմիշյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Նա կալանավորված է 2020 թվականի փետրվարի 10-ից: Ըստ ԱԱԾ-ի՝ նա խոստովանական ցուցմունք է տվել, սակայն պաշտպանի հավաստմամբ՝ Վերմիշյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել: