31-ամյա քաղաքացին գողացել է «Միցուբիշիի» կողային հայելիները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News 

հասարակական

Ապրիլի 4-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գարեգին Նժդեհի փողոցից Դավիթաշենի բաժանմունք բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա տղամարդու: Նա խոստովանել է, որ մարտի 25-ի գիշերը գողացել է Դավիթաշենի 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում կայանված «Միցուբիշիի» կողային հայելիները: Նաև հայտնել է, որ Դավիթաշեն վարչական տարածքից կատարել է այլ գողություններ ևս:

Մեքենայատիրոջից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և մյուս տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: