Երեխաների պատվաստումները կատարվում են առանձնացված սենյակներում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News 

հասարակական

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շարունակվում են 0-2 տարեկան երեխաների շրջանում պատվաստումների գործընթացը, հատկապես կապույտ հազի, պնեւմակոկի դեմ պատվաստումները եւ այլն: Պատվաստումները կատարվում են առանձնացված, մեկուսացված եւ անվտանգության բոլոր կանոններին համապատասխանող սենյակներում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի համաքաղաքացիներ

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված լարված համաճարակային իրավիճակի հետ կապված Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների աշխատում են գերծանրաբերռնված գրաֆիկով՝ ինչպես աշխատանքային օրերին, այնպես էլ ոչ աշխատանքային օրերին սահմանված հերթապահությունների ժամանակ: Չնայած վերջինիս՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շարունակվում են 0-2 տարեկան երեխաների շրջանում պատվաստումների գործընթացը, հատկապես կապույտ հազի, պնեւմակոկի դեմ պատվաստումները եւ այլն:

Նշենք նաեւ, որ Պատվաստումները կատարվում են առանձնացված, մեկուսացված եւ անվտանգության բոլոր կանոններին համապատասխանող սենյակներում:

2020 թվականի մարտի 30-ից մինչեւ ապրիլի 3-ը Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից կատարվել է թվով 627 պատվաստում, որից թվով 222-ը՝ կապույտ հազի դեմ»: