Ամփոփվել է COVID-19-ի հաղթահարմանն ուղղված ծրագրերի դրամաշնորհների մրցույթը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

խանութ դիմակ կորոնա

Մրցութային հանձնաժողովն ամփոփում է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով հայտարարարված դրամաշնորհների մրցույթի հայտերը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Դիմորդներ նախագծերի իրականացման համար անհրաժեշտ միջոցների բաշխվածքը հետևյալն է՝ 2 մլն դրամ գումար հարկավոր է 18 (13.5%), 3 մլն՝ 27 (20.3 %), 5 մլն՝ 28 (21.1%) և 10 մլն՝ 60 (45.1%) նախագծերի իրագործման համար: Բավական հետաքրքիր նախագծեր կան։ Առավել մանրամասներ կներկայացնենք ամփոփման ու գնահատման գործընթացների ավարտից հետո»,- ասված է նախարարի գրառման մեջ: