ՀՀ ազգային հերոս Էռնեկյանը կորոնավիրուսի դեմ պայքարում 250 հազար դոլար կփոխանցի Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

էռնեկյան

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը 250.000 ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը` կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին ֆեյսբուքյան էջում հաղորդում է «Զվարթնոց օդանավակայանը»:

Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին Բուենոս Այրեսում, հայ գաղթականների ընտանիքում։ Էռնեկյանները ընտանիքը հիմնել է տեքստիլ ձեռնարկություն։ Երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։ Էռնեկյանի հսկողության տակ են գտնվում 49 օդանավակայաններ տարբեր երկրներում (Արգենտինա, Իտալիա, Հայաստան, Էկվադոր, Պերու, Բրազիլիա, Ուրուգվայ), և ունի ավելի քան 1000 քկմ հողամաս։ Էռնեկյանի ամենից հայտնի ձեռնարկություններն են՝ «Aeropuertos Argentina 2000» և Կորպորասիոն Ամերիկա ընկերությունները։Գործարարին են նաև պատկանում «America TV» հեռուստացանցը, 4 ռադիոկայան և «El Cronista» ֆինանսական ամսագիրը։ 2001 թ. դեկտեմբերի 17-ից Էռնեկյանի Կորպորասիոն Ամերիկա ընկերությանը պատկանում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին: Գործարարը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում։