Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 դեպք. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

 

Հայկ

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 հաստատված դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Որևէ նոր աղբյուր չկա. բոլոր դեպքերը փոխկապակցված են նախկինում հայտնաբերված դեպքերի հետ»,-հայտարարել է Տավուշի մարզպետը:

Մարզում կա 7 մեծ և փոքր սանիտարական անցակետ, որտեղ շատ հազվադեպ են հանդիպում մարդիկ, որոնք առանց թույլտվության կամ անցագրի են լինում:

«Ես համոզված եմ, որ մենք հաղթահարելու ենք այս հերթական դժվարությունը և եթե ամեն ինչ ճիշտ անենք, հաղթած ենք դուրս գալու»,- ասել է մարզպետը։

Հայկ Չոբանյանը նաև խնդրել է ակտիվ լինել, մասնակցել գյուղատնտեսական աշխատանքիներին՝ պահպանելով հեռավարությունն ու սանիտարահիգիենիկ կանոնները: