Մի տատիկ ամեն ստուգայցից հետո ասում է՝ բժշկուհի՛ ջան, արի պաչեմ. Մակունցը՝ ծանոթի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

բժիշկ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ իրեն ծանոթ բուժաշխատողի հետ է խոսել հեռախոսով. «Քիչ առաջ ծանոթ բուժաշխատողի հետ եմ խոսել հեռախոսով: Տրամադրությունը լավ էր ու մարտական, միայն թե կարոտում է ընտանիքին: Նշեց, որ պացիենտներից մեծ ուժ է ստանում, բոլորը շատ հարգալից են ու երախտապարտ: Պատմեց, որ մի տատիկ հիվանդ ունի, ով ամեն ստուգայցից հետո ասում է. «Շնորհակալ եմ, բժշկուհի՛ ջան, արի մի հատ քեզ պաչեմ»:

Առողջություն բոլորին»,-գրել է Մակունցը::