Նուբարաշենում Lada-ն բախվել է բետոնե պարսպին․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News 

հասարակական

Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում՝ Նուբարաշենի 2-րդ փողոցում, ՎԱԶ 21099 մակնիշի 35 FC 643 համարանիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պարսպին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։