Տեմպը ջարդելու ջանքերը պետք է կրկնապատկենք, որ լայնածավալ տարածման վտանգ չլինի. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

կորոնավիրուս

«Երեկ ողջ օրվա ընթացքում ունեցել ենք կորոնավիրուսով վարակվելու ընդամենը 11 նոր հաստատված դեպք»: Այս մասին ասօր ՝ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Սա ինքնին դրական հանգամանք է, սակայն մեզ պետք է խորհելու տեղիք տա, որ մենք ազգովի շարունակենք այն միջոցառումները՝ պահպանելու այդ թիվը, հասնելու ավելի ցած ցուցանիշների:

Նախախարը խորհուրդ է տվել չմտածել, որ ամեն ինչ հետևում է, և որ չարժե անհանգստանալ. «Կորը հարթացնելու, տեմպը ջարդելու մեր բոլորի ջանքերը պետք է կրկնապատկենք, եռապատկենք, որպեսզի այս դրական արդյունքը կարողանանք պահպանել շատ երկար ժամանակ: Այնքան, մինչև վստահ կլինենք, որ լայնածավալ տարածման վտանգ չկա: Եթե օրական տոկոսային թվերով ենք նայում, ապա վերջին երեք օրերին եղել է այսպիսի տոկոսային աճ՝ 4,6 տոկոս, 6,8 տոկոս և վերջին օրը՝ 1,3 տոկոս: Եթե այսօրվա թվերով նայենք, ապա ունենք 8 օրը մեկ կրկնապատկման տեմպ»:

Թորոսյանի խոսքով՝ այժմ խնդիր է այդ տեմպը գցել որքան հնարավոր է, որպեսզի Հայաստանում այնքան լինի հեռակա կրկնապատկման տեմպը, որ նախկինում հաստատված դեպքերը դուրս գրվեն ԲԿ-ներից, և նոր դեպքերը տեղավորվեն մահճակալային ֆոնդում: