Արարատում, Շիրակում, Տավուշում թանկացել է հնդկաձավարը, 30 դրամով էժանացել է ձեթը. ՏՄՊՊՀ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

ձեթ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է Արարատի, Շիրակի և Տավուշի մարզերի խոշոր համայնքների մի շարք առևտրային կետերում իրականացված մոնիտորինգի արդյունքները հացի, ալյուրի, շաքարավազի, ոլոռի, հնդկաձավարի, բրնձի, ձեթի գների վերաբերյալ:

Համաձայն ներկայացված տվյալների՝ ապրանքատեսակների մեծ մասի գծով գները դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր առմամբ կայուն են եղել: Հիմնականում գների բարձրացում արձանագրվել է հնդկաձավարի մասով՝ 100-320 դրամի չափով: Առանձին դեպքերում գների ավելի փոքր բարձրացում տեղի է ունեցել բրնձի, ոլոռի, շաքարավազի շուկայում:

Դիտարկված ապրանքատեսակներից որևէ մեկի գծով գների բարձրացում չի արձանագրվել Արարատի մարզի Արտաշատ և Շիրակի մարզի Արթիկ համայնքներում ուսումնասիրված առևտրի կետերում: Արարատի մարզի Մասիս համայնքում 1 լիտր ձեթի գինը նվազել է 30 դրամով:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ներկայացվող գրաֆիկական պատկերներում:

1
1

 

1
1

 

1
1