ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի տեղակալը գնահատել է հայ խաղաղապահների ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

պն

ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Լորեն Միշոն ստուգել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի ծառայությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գեներալ Միշոն բարձր է գնահատել ստուգումների արդյունքները և շնորհակալություն հայտնել հայ խաղաղապահներին գերազանց ծառայության համար: