«Red Wings»-ը ՌԴ-ից ստացել է թույլտվություն՝ Մոսկվա-Երևան չվերթով իրականացնել ևս մեկ թռիչք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

թռիչք

«Սիրելի՛ հայրենակիցներ, «Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ»: Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ: Տեղեկացնեմ նաև, որ րոպեներ առաջ «Red Wings» ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն իրականացնելու ևս մեկ թռիչք, որի մանրամասները կհայտնվեն հավելյալ»,- ասված է հայտարարության մեջ: