Արցախի առողջապահական հաստատություններում մեկուսացված երկու քաղաքացիներ կան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News       

կորոնավիրուս

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ առայսօր կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել: Այս պահին առողջապահական հաստատություններում մեկուսացված երկու քաղաքացիներ կան: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Ապրիլի 2-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ ՀՀ-ից Արցախ մուտք գործած և օրեր առաջ Քաշաթաղի շրջանային հիվանդանոցում մեկուսացվել էր մեկ քաղաքացի, իսկ մյուս քաղաքացին մեկուսացվել է այսօր:

Մեկուսացված երկու քաղաքացիների փորձանմուշները ուղակվել են Հայաստան՝ համապատասխան հետազոտության նպատակով: Հետազոտության պատասխանները կստացվեն վաղը, որից անմիջապես հետո կհրապարակվեն տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»:

Տեսանյութեր

Live

Լրահոս