Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1.3 մլն մարդ Worldometers

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News       

կորոնավիրուս

Ըստ Worldometers կայքի տվյալների ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով վարակվել է 1 323 481 մարդ, մահացել է 73 603 մարդ և ապաքինվել է 277 273 մարդ:

Ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ 352 083 մարդ, որոնցից 10 366-ը մահացել են: Վարակակիրների առումով ամենատուժած երկրներն են Իտալիան, որտեղ 93 187 ակտիվ վարակակիր կա, Իսպանիան, որտեղ վարակակիրների թիվը կազմում է 81 426 մարդ և Գերմանիան՝ 70 866 ցուցանիշով:  

Մահացության ցուցանիշով առաջատարներն են Իտալիան (16 523), Իսպանիան (13 169), ԱՄՆ (10 366), Ֆրանսիան (8911), Մեծ Բրիտանիան (5373), Իրանը (3739):

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակը տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքից: Վիրուսի մասին երկրի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Մարտի 11-ին համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Վիրուսը տարածվել է ավելի քան 180 երկրում:

Տեսանյութեր

Live

Լրահոս