Բորիս Ջոնսոնի վիճակը վատթարացել է․ նրան տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News       

Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, կորոնավիրուսի պատճառով, տեղավորվել է հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրի հաղորդմամբ վերջին ժամերի ընթացքում վարչապետի առողջական վիճակը վատթարացել է, որից հետո բժիշկները որոշել են նրան տեղափոխել արհեստական շնչառության սարքին ավելի մոտ:

Բորիս Ջոնսոնի խնդրանքով վարչապետի պաշտոնում իրեն կփոխարինի Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը:

Կիրակի  55-ամյա Ջոնսոնը տեղափոխել են Սուրբ Թոմայի հիվանդանոց`կորոնավիրուսով վարակի ծանր ախտանիշներով