ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներկայացրել է վերջին 1 օրվա վիճակագրությունը, համաձայն որի՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 20-ով:
Վարչապետը նաև նշել է, որ ևս 25 հոգի ապաքինված դուրս է գրվել։ Նկատվում է նաև ծայրահեղ ծանր դեպքերի նվազում։
«Երկու հոգի, որ գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում, արդեն ավելի լավ վիճակում են», -ասել է վարչապետը։
Փաշինյանը ևս մեկ անգամ կոչ է արել առավել զգուշությամբ պահել սահմանափակումները, որպեսզի երկուշաբթվանից ռեժիմի թուլացման մարտավարություն որդեգրվի, եթե, իհարկե, վիճակագրությունը նման հնարավորություն տա։
Ապրիլի 6-ի դրությամբ Հայաստանում հաստատվել էր 833 կորոնավիրուսի դեպք, մահացել է 8 մարդ: