Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 195․ Aliq.ge

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News       

կորոնավիրուս

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 7-ի ժամը 10:00-ի դրությամբ ավելացել է ևս 7-ով, հասնելով՝ 195-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում: Այս մասին հայտնում էր Aliq.ge-ն։

195 վարակվածներից 39-ը արդեն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից, երկուսը մահացել է կորոնավիրուսին զուգահեռ ունենալով բազմաթիվ խրոնիկական և այլ հիվանդություններ:

Կարանտինային ռեժիմում այս պահին գտնվում է 4735 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 383 պացիենտ: