Խաչատուրյան քույրերի գործով քննությունը կարող է ավարտվել մայիսին. Риа Новости

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

խաչատրյանքույրեր

Իրենց հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործով քննության ժամկետը վերջին անգամ երկարաձգվել է մինչև մայիսի կեսը. Քննչական կոմիտեն կարող է երկրորդ անգամ ավարտել հետաքննությունը: Այս մասին հայտնում է РиаНовости-ն` վկայակոչելով փաստաբան Ալեքսեյ Լիպցերին:

Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Քննչական կոմիտեից արդեն հայտնել էին, որ Խաչատուրյանների գործի հետաքննությունն ավարտվել է: Նրանք մեղադրվում էին մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ սպանության մեջ: Հունվարի վերջին հայտնի էր դարձել նաև, որ Գլխավոր դատախազությունը գործը վերադարձրել է հետաքննությանը, քանզի կար լրացուցիչ նախաքննություն կատարելու անհրաժեշտություն. աղջիկների գործողություններում, վերահսկող մարմնի կարծիքով, անհրաժեշտ պաշտպանություն է նկատվում:

«Մեզ այժմ մնում է ծանոթանալ նոր նյութերին, որոնք հայտնվել են Գլխավոր դատախազության՝ գործը ՔԿ-ին վերադարձնելուց հետո: Եթե քննությունը չկատարվի հատկացված ժամանակահատվածում, ապա սպասվում են ժամկետների երկարաձգումներ»,- պարզաբանել է Լիպցերը:

Հիշեցնենք, որ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի դին հայտնաբերվել էր հուլիսի 27-ի երեկոյան՝ բազմաթիվ կտրած-ծակած վերքերով։ Ըստ քննության տվյալների՝  նրան սպանել են երեք դուստրերը անձնական հակակրանքի հողի վրա։ Աղջիկները հարցաքննության ժամանակ խոստովանել են մեղքը և պարզաբանել հոր հետ իրենց անբարյացակամ հարաբերությունների մասին՝ հայտնելով, որ վերջինս երկար ժամանակ իրենց բարոյական և ֆիզիկական տառապանքների է հասցրել։ Հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությամբ պարզվել է, որ Խաչատուրյանի մոտ անձի խանգարում կար, իսկ ավագ դստեր մոտ փորձագետները հայտնաբերել են հոր կողմից ոտնձգությունների և ծանակման հետևանքով հոգեկան խանգարում:

2018 թվականի օգոստոսի 2-ին Մոսկվայի Օստանկինսկի դատարանը Խաչատուրյան քույրերին կալանավորել էր: Սեպտեմբերի 27-ին Բասմանի դատարանը փոփոխել էր նրանց նկատմամբ խափանման միջոցը որոշակի գործողությունների արգելքով, որից հետո նրանք դատարանի դահլիճից ազատ էին արձակվել: Ընտրված խափանման միջոցի համաձայն՝ աղջիկները չեն կարող գիշերային ժամերին լքել բնակության վայրը եւ միմյանց հետ շփվել:  Քույրերին մեղադրանք էր առաջադրվել վերջնական խմբագրմամբ ՌԴ ՔՕ 105-րդ հոդածի երկրորդ մասով՝ «Մի խումբ անձանց կողմից նախնական դվադրությամբ սպանություն»: Միեւնույն ժամանակ, մեղադրանքի մեջ նշվում է, որ աղջիկների գործողությունները հրահրվել են իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի գործողություններով: Փաստաբանները պնդում են, որ աղջիկներն իրենց գործողություններն իրականացրել են անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակում, քանի որ նրանց հայրը երկար տարիներ բռնության է ենթարկել նրանց: