Պեսկովը պատմել է, թե ինչ հաճախականությամբ է Պուտինը կորոնավիրուսի թեստ հանձնում. Интерфакс

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի այցելում մասսայական վայրեր, իսկ մարդիկ, որոնց հետ նա հանդիպում է, մանրակրկիտ ստուգման են անցնում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Интерфакс-ը:

Բացի այդ Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է նաև, որ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի թեստ է հանձնում այնքան հաճախ, որքան նպատակահարմար է համարում նրա բժիշկը: Մամուլի քարտուղարը հավելել է, որ թեստը հանձնելու արձանագրությունները իրեն մանրամասն հայտնի չեն. «Ես չեմ զբաղվում նախագահի բժշկական սպասարկման հարցերով»,- պարզաբանել է քարտուղարը: