Նադեժդա Բաբկինան երկկողմանի թոքաբորբով հոսպիտալացվել է, նա COVID-ի թեստ է հանձնել. «Iz.ru»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

բաբկինա

ՌԴ ժողովրդական երգչուհի, 70-ամյա Նադեժդա Բաբկինան հոսպիտալացվել է, երգչուհու վիճակը գնահատվում է ծանր, նրա մոտ հաստատվել է երկկողմանի թոքաբորբ, սրվել են քրոնիկ հիվանդությունները, նա արհեստական շնչառական սարքին է միացվել։ Այդ մասին գրում է iz.ru-ն:

Նադեժդա Բաբկինան կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ է հանձնել, թեստի վերջնական պատասխանը հայտնի կդառնա ավելի ուշ։ 

Երգչուհու ինքնազգացողությունը վատացել է ապրիլի 1-ին, շտապօգնությունը տեղափոխել է նրան վճարովի կլինիկա։ Նադեժդա Բաբկինան բողոքել է սրտի հատվածում ցավերից։