Բախվել են Ford-ն ու Mercedes-ը, վերջինս էլ տապալել է երկաթյա սյունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

հասարակական

Այսօր՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Քոչար-Գյուլբենկյան փողոցներ խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 01 RA 400 համարանիշի և Ford մակնիշի 36 PX 594 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Աղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, տապալել նշված ճանապարհի խաչմերուկը կարգավորող լուսակիրների և ինտերնետային կապի համար նախատեսված սյունը, ինչի հետևանքով նշված հատվածում է տեղի է ունեցել էլկտրաէներգիայի անջատում։