ՀՀ-ն ԱՄՀ-ի հետ քննարկում է լրացուցիչ ֆինանսական միջոցների բավարարման լավագույն լուծումները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

ֆիննախ

Հայաստանն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ դեռևս ընթացքում գտնվող եռամյա «նախազգուշական» ծրագիր ունի, որի շրջանակում համատեղ աշխատանք է տարվում ԿԲ և ԱՄՀ գործընկերների հետ, որպեսզի լրացուցիչ ֆինանսական միջոցների կարիքի հստակեցումից հետո՝ գտնվեն դրա բավարարման լավագույն լուծումները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության ֆեյսբուքյան էջը:

«Բնականաբար, քննարկվում է նաև ԱՄՀ-ի հետ գործող ծրագրի շրջանակում, վճարային հաշվեկշռի համար, արտաքին գործոններով պայմանավորված, անհրաժեշտության դեպքում, նախատեսված վարկային միջոցների բյուջետային նպատակներով օգտագործելու հնարավորությունը», - նշված է տեղեկության մեջ: