Աֆրիկայում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը հասել է 10.075-ի. Риа Новoсти

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

աֆրիկա

Աֆրիկյան մայրցամաքում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը հասել է 10 075-ի, մահացել է 487 մարդ: Այս մասին երեքշաբթի օրը թվիթերյան միկրոբլոգում հայտնել Է Africa CDC կազմակերպությունը, փոխանցում է РиаНовости-ն:

Աֆրիկյան միության մեջ մտնում է 55 պետություն. COVID-19 հայտնաբերվել է 52-ում: Ամենից շատ դեպքեր են հայտնաբերվել Հյուսիսային Աֆրիկայի երկրներում. այնտեղ վարակվել է մոտ 4,5 հազար մարդ: Ամենից քիչ վարակվածները Արևելյան Աֆրիկայում են ՝ 861 դեպք։

Այս պահին վարակման ամենամեծ թիվն արձանագրվել Է Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ 1686 դեպք, որոնցից 12-ը՝ մահվան ելքով։ Ալժիրում և Եգիպտոսում հայտնաբերվել է 1423 և 1322 վարակի դեպք: Մահերի թվով առաջատարը Ալժիրն է, որտեղ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 173 հիվանդ: Մահվան ելքերի մեծ թիվ գրանցվել է նաև Եգիպտոսում և Մարրոկոյում ՝ համապատասխանաբար 85 և 80: