Ծեծի համար հետախուզվող քաղաքացին հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News 

հասարակական

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 6-ին, ժամը 17.10-ին, Երևանի Լենինգրադյան փողոցից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Դավիթ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:

Խափանման միջոցը` ստորագրություն: