Forbes-ը հրապարակել է 2020 թվականի ամենաերիտասարդ միլիարդատերերի վարկանշային ցանկը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

Forbes

Ամերիկացի մոդել և Kylie Cosmetics կոսմետիկ ընկերության հիմնադիր Քայլի Ջեները գլխավորել է այս տարվա ամենաերիտասարդ միլիարդատերերի վարկանշային ցանկը, որը կազմել Է Forbes ամսագիրը:

Ինչպես նշում է հրատարակությունը, 22-ամյա գործարարի կարողությունը գնահատվում է 1 մլրդ դոլար: Անցյալ տարվա նոյեմբերին Ջենները Kylie Cosmetics-ի բաժնետոմսերի 51 տոկոսը վաճառել է Coty կոսմետիկ արտադրության ղեկավարին՝ 600 մլն դոլարով:

Վարկանշային ցանկի երկրորդ և երրորդ տեղում են 23 և 24 տարեկան Ալեքսանդրա և Կատարինա Անդրեսեն քույրերը, որոնցից յուրաքանչյուրին է պատկանում նորվեգական Ferd ներդրումային ընկերության բաժնետոմսերի 42 տոկոսը, որը հիմնել է նրանց հայրը: Քույրերից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է 1,1 մլրդ դոլար:

Անցյալ տարվա ցուցակի համեմատությամբ, վարկանշային ցանկի առաջին տասնյակում հայտնվել են Բրազիլական Diagnosticos da America բժշկական ընկերության 29-ամյա գործադիր տնօրեն Պեդրու դե Գոդոյ Բուենոն ՝ 1,1 մլրդ դոլար կարողությամբ, գերմանական Draexlmaier ընկերության ավտոմեքենաների բաղադրիչների մատակարար 29-ամյա սեփականատեր Լիզա Դրեքսլմայերը (1 մլրդ դոլար) և 30-ամյա Լյուդվիգ Թեոդոր Բրաունը ՝ Գերմանիայից, որին պատկանում է B. Braun դեղագործական ընկերության՝ 1 մլրդ դոլար կարողությամբ բաժինը:

Ընդ որում, այդ ցուցակում ամենահարուստ գործարարը 29-ամյա իռլանդացի Ջոն Քոլիսոնն է, որը ավագ եղբոր՝ Պատրիկ Շերտեի հետ միասին հիմնել է Stripe վճարային համակարգը. նրա կարողությունը գնահատվում է 3,2 մլրդ դոլար: