«Մնացե՛ք տանը, որ ամռանը գաք Սևան». Գեղարքունիքի մարզպետը տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

 

գնել.

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել. «Ես, Սևանը ու մեր թռչունները բոլորիդ առողջություն ենք մաղթում…

Հ.Գ. Սևանը ջղայնացած էր, բայց ինքն էլ է խնդրում, որ տանը մնաք։

Հ.Գ. Մնացե՛ք տանը, որ ամռանը գաք Սևան»:

Նշենք, որ Գեղարքունիքը մարզերից միակն է, որտեղ կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել: