Իտալական քաղաքում տղամարդկանց և կանանց համար խանութ գնալու օրեր են սահմանել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News       

Իտալիա

Իտալիայի Բերգամո նահանգի Կանոնիկա դ'Ադդա քաղաքի քաղաքապետը կորոնավիրուսի համաճարակի ֆոնին բնակիչներին կարգադրել է գնումներ կատարել «տղամարդկանց» և «կանանց» օրեր է սահմանել։

Քաղաքապետարանի կարգադրության համաձայն՝ տղամարդիկ կարող են խանութներ այցելել շաբաթական չորս անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի: Կանանց մեկ օր պակաս է բաժին ընկնել։ Այս մասին գրել է РИА Новости-ն։

Քաղաքապետ Ջանմարիա Չերեայի որոշումը դժգոհությունների ալիք է բարձրացրել քաղաքացիների և Facebook-ի օգտատերերի շրջանում, որոնք քաղաքապետին մեղադրել են սեքսիզմի համար։

Հրապարակված փաստաթղթում ասվում է, որ հանրային առողջապահության հետ կապված իրադրությունն անհրաժեշտ է ամրապնդել «մարդկանց թվի կրճատման միջոցով, որոնք միաժամանակ տնից դուրս են գալիս խանութներ»։։

Իտալիայում մարտի 10-ից կարանտին է սահմանվել։ Կորոնավիրուսակիրների թիվը երկրում անցել է 132 հազարը, մահացել 16 հազարից ավելին։