ՌԴ-ում սկսվել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների կլինիկական փորձարկումները. Риа Новости

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

ռդ

Ռուսաստանում սկսվել են կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված «Մեֆլոխին», «Հիդրոքսիքլորոխին» և «Կոլիդավիր» դեղամիջոցների համեմատական կլինիկական փորձարկումները: Այս մասին հայտնում է Դաշնային բժշկակենսաբանական գործակալության մամուլի ծառայությանը, փոխանցում է РиаНовости-ն:

Թեստերը փորձարկվելու են Բուռնազյանի անվան Դաշնային բժշկական կենսաֆիզիկայի ինստիտուտում, COVID-19-ի ախտորոշմամբ պացիենտների գրավոր համաձայնությամբ:

Նշենք, որ ՌԴ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 954 նոր դեպք, հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 6343-ի: Այս մասին հայտնում է վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը: