Մեծ Բրիտանիայի վարչապետի վիճակը կայուն է. Риа Новости

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն վիճակը կայուն է, թոքերի արհեստական օդափոխման սարքին միացնելու անհրաժեշտություն չկա: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից, հաղորդում է РиаНовости-ն:

Հիշեցնենք, որ նախօրեին Ջոնսոնը, կորոնավիրուսով պայմանավորված, տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք:

«Վարչապետն ամբողջ գիշեր կայուն վիճակում է եղել, նա լավ տրամադրություն ունի»,- հավելում են վարչապետի գրասենյակից:

Հիշեցնենք, որ Ջոնսոնը հոսպիտալացվել էր անցած կիրակի այն բանից հետո, երբ նրա մոտ բարձր ջերմություն և հազ էր սկսվել: Նկատված ախտանիշներից հետո Ջոնսոնն անցել էր կորոնավիրուսի ախտորոշման թեստը՝ դրական արդյունքով: