Ողջ աշխարհում կորոնավիրուսից բուժում է ստանում ավելի քան 1 միլիոն մարդ. 5%-ի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

կորոնա

Աշխարհում կորոնավիրուսից բուժվող անձանց թիվը հատել է 1 միլիոնի շեմը, նրանց 5 տոկոսի վիճակը ծանր է։ 

Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1 մլն 374 հազար 604 է։ Այս պահին կորոնավիրուսից բուժում է ստանում 1 մլն 2 հազար 987 մարդ, որոնցից 955 հազար 311–ը հիվանդությունը տանում են թեթև, 47 հազար 676–ը` ծանր։

Հիվանդության հետևանքով մահացել է 77 հազար 316 անձ, հիվանդությունից ապաքինվել` 294 հազար 301–ը։ Կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում առաջին երկիրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, երկրորդը` Իսպանիան, երրորդը` Իտալիան։