Բարձր պաշտոն են զբաղեցրել, աշխատավարձի հույսով չեն ապրել, հիմա էլ պարգևավճարից են խոսում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը համակարծիք չէ ընդդիմադիր իր գործընկերների այն տեսակետի հետ, որ կորոնավիրուսի դեմ պայքարի սկզբնական շրջանում կառավարությունն անլրջություն է ցուցաբերել: 24News-ի հետ զրույցում նա վստահեցրեց՝ հարցեր կան, որոնք ընդդիմադիրները դրսից են տեսնում:

Պատգամավորն անընդունելի է համարում այն մարդկանց քննադատությունը, որոնք տարիներով պաշտոններ են զբաղեցրել, աշխատավարձից զատ եկամտի այլ աղբյուրներ են ունեցել, բայց պատեհ ու անպատահ առիթով խոսում են պարգևավճարների մասին: 
«Բարձր պաշտոն են զբաղեցրել, երբեք աշխատավարձի հույսով չեն ապրել, հիմա էլ պարգևավճարներից են խոսում»,- ընդգծեց Հովակիմյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։