Անդրեա Բոչելին Սուրբ Զատիկին համերգ կտա Միլանի դատարկ տաճարում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

բոչելի

Աշխարհահռչակ երգիչ Անդրեա Բոչելին ապրիլի 12-ին` Սուրբ Զատիկի օրը, հոգևոր երաժշտության համերգ կտա Միլանի տաճարում: Համերգը կանցնի առանց հանդիսականների: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալան, փոխանցում է РиаНовости-ն:

Համերգը կհեռարձակվի երգչի Youtube-յան ալիքով ապրիլի 12-ի երեկոյան:

Նշենք, որ Իտալիան նոր կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրներից է, այստեղ են գրանցվել ամենաշատ մահվան ելքերը՝ ավելի քան 16 հազար մարդ: Այս պահի դրությամբ վարակված է մոտ 133 հազարը: