Նորվեգիայում կվերսկսեն աշխատել մանկապարտեզները, դպրոցները և վարսավիրանոցները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

նորվեգիա

Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են երկրում գործող հակակորոնավիրուսային մի շարք արգելքների վերացման մասին: Այս մասին հայտնում է Meduza-ն:

Ապրիլի 20-ից կբացվեն մանկապարտեզները, ապրիլի 27-ից ՝ դպրոցները։ Նաև ապրիլի 27-ից կարող են մասնակիորեն սկսվել աշխատանքը ծառայությունների ոլորտում, օրինակ ՝ վարսավիրանոցներում։

Նշենք, որ 5,3 մլն բնակչություն ունեցող Նորվեգիայում հայտնաբերվել է COVID-19 հիվանդության 5,9 հազար դեպք, որից 88-ը՝ մահվան ելքով: Վերջին շաբաթվա ընթացքում օրական գրանցվել է վարակի 150-200 նոր դեպք։