Արցախի ԿԸՀ-ն բաշխել է նորընտիր պատգամավորների մանդատները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

․

Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել է Ազգային ժողովի նորընտիր պատգամավորների մանդատները։ Մանդատները բաշխվել են ապրիլի 7-ին կայացած նիստում։

Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է 2020 թվականի մարտի 31-ի համապետական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովը համարել ընտրված:

Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ` տասնվեց մանդատ, «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ` ինը մանդատ, Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ, Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակ` երկու մանդատ:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները կայացել են մարտի 31-ին