Սիսիանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ծառայողական քննություն կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

արման սարգսյան

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ Սիսիանում տեղի ունեցած միջադեպով, ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառման առնչությամբ կանցկացվի ծառայողական քննություն։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Նշենք, որ պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սիսիանում միլպետի ժամանակավոր պաշտոնակատարի մասնակցության բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 3 քաղաքացի է ծեծվել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ է, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի։ Նրանք հոսպիալացվել են։