Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին՝ ժամը 08:20-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: 

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: