Հրդեհ՝ Աշտարակի վագոն-տնակներից մեկում. այրվել են փայտյա երեսպատումն ու կենցաղային իրեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Ապրիլի 7-ին՝ ժամը 14:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում. այրվում է վագոն- տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:03-ին, մարվել` 15:22-ին: Այրվել են վագոն-տնակի փայտյա երեսպատումը՝ մոտ 7 քմ և կենցաղային իրեր: