Ռուսաստանը կարտահանձնի Լևոն Սարգսյանին («Ալրաղացի Լյովիկ»)

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News       

Ալրաղացի Լյովիկ

ՌԴ Գերագույն դատարանը բավարարել է Հայաստանի իրավապահ մարմինների՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հետախուզման մեջ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի («Ալրաղացի Լյովիկ») արտահանձնման հայցը։ Այս մասին հայտնում է  РИА Новости-ն։

Լևոն Սարգսյանի նկատմամբ Հայաստանը հետախուզում էր հայտարարել դեռևս 2018 թվականի հոկտեմբերից։

Սարգսյանը կասկածվում է հանցավոր խմբավորման անդամակցության, ինչպես նաև խոշոր չափերով շորթման և մի շարք այլ հանցագործությունների մեջ։ Մեղադրանքների հաստատման դեպքում Սարգսյանին սպասվում է առավելագույնը 15 տարի ազատազրկում։  

Մարտի Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ ռուսական կողմը որոշել է բավարարել հայցն ու Երևանին արտահանձնել Սարգսյանին։