Վրաստանում 1 օրում COVID-19-ի 12 դեպք է գրանցվել, 4674 մարդ կարանտինի ռեժիմում է. «Pia.ge»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

վրացերեն

Վրաստանում վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 208 է, որից 3-ը մահացել է: Այդ մասին տեղեկանում ենք pia.ge-ից:

Ըստ աղբյուրի՝ Վրաստանում կարանտինի ռեժիմում է շարունակում մնալ 4674 մարդ, իսկ 362 մարդ հիվանդանոցներում ստացիոնար հսկողության տակ են: 

Նշենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարավածների թիվը գերազանցում է 14 միլիոնը: Վարակակիրների թվով ցանկում առաջինը ԱՄՆ-ն է՝ ավելի քան 400 հազար մարդ, իսկ վարակի էպիկենտրոն Չինաստանը 6-րդ հորիզոնականում է: