Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 725-ի. Ermenihaber

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News       

կորոնավիրուս

Թուրքիայում ապրիլի 7-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 76 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված շուրջ 20․023 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3․892 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 76 դեպք։ Գրել է Ermenihaber-ը։

1․474 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 1․582 հիվանդ։

Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 34․109 հաստատված դեպք և մահվան 725 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 222․868 թեստավորում։

Քոջան նաև հաղորդել է, որ ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվելու ամենաշատ դեպքեր գրանցվել են տղամարդկանց մոտ։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս