Ռոնալդինյոն տնային կալանքի տակ կլինի․ բանտից դուրս է եկել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News       

Ռոնալդինյո

Պարագվայի դատարանն ազատ է արձակել Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում 2002 թվականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձած Ռոնալդինյոյին և նրա եղբորը՝ Ռոբերտոին, նրանց նկատմամբ կիրառվել է տնային կալանք Ասունսյոնի հյուրանոցում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ռոնալդինյոն ու եղբայրը կասկածվում են կեղծ փաստաթղթերով Պարագվայի տարածք մուտք գործելու մեջ, նրանք ձերբակալվել էին մարտի 7-ին։   

Պարագվայի դատարանը ֆուտբոլիստի ու եղբոր կալանքը փոխել է 1,6 մլն դոլար գրավի դիմաց։