ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հիշեցնում է իր կոնտակտային տվյալներն ու գործունեության ոլորտը:
«Հարգելի քաղաքացիներ՝ ձեզ ենք ներկայացնում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ՝ ՇՎՏՄ) կոնտակտային միջոցները, որոնցով կարող եք կապ հաստատել մեզ հետ 24-ժամյա ռեժիմով:
Թեժ գծի հեռախոսահամար՝ +374 10 23 56 00
Կայքի հասցե՝ www.msib.am
Էլ փոստի հասցե՝ [email protected]
ՖԲ պաշտոնական էջի հասցե
Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ի վերահսկողության տիրույթում է գտնվում վաճառքի նպատակով Հայաստանում արտադրված կամ ներկրված ոչ պարենային ապրանքների, այդ թվում՝ գազալցակայանների և բենզալցակայանների նկատմամբ վերահսկողությունը, մասնավորապես՝ ապրանքների՝ ՀՀ ազգային և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության և չափագիտական ստուգումների հարցերը»,-նշվում է հաղորդագրությունում: